Պաշտպան Սերխիո Ռամոսը, առանց իր նորամուտը ՊՍԺ-ում նշելու, կարող է հեռանալ փարիզյան ակումբից։ Այս մասին հայտնում է fourfourtwo.com-ը:
ՊՍԺ-ն դիտարկում է իսպանացու հետ պայմանագիրը խզելու տարբերակը, քանի որ վնասվածքից ապաքինումը շատ երկար է։ Ֆրանսիական լրատվամիջոցները նշել են պաշտպանի կարիերայի հինգ հնարավոր տարբերակները:
Ռամոսը կարող է վերադառնալ «Ռեալ»: Բացի այդ, պաշտպանն ունի «Սևիլիա» տեղափոխվելու տարբերակ: Մեկ այլ տարբերակ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որն այս գարնանը ակտիվորեն հետաքրքրված էր իսպանացուց: Սերխիոն կարող է կարիերան շարունակել նաեւ «Տոտենհեմում», սակայն այս տարբերակը քիչ հավանական է թվում:, իսկ վերջին տարբերակը MLS-ն է:
Իսպանացին կարող է կարիերան ավարտել ԱՄՆ-ում, որտեղ նրան մեծ աշխատավարձ են առաջարկում։