Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսվել է ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի մասին իր կարծիքով։
«Լունինը նույնքան ուժեղ է, որքան Կուրտուան, նրա հետ ամեն ինչ լավ կլինի, ուստի ուկրաինացիները չպետք է անհանգստանան նրա համար:
Նրա տեղափոխությո՞ւնը «Ռեալ Մադրիդ». նախ ծանոթացա նրա հոր հետ։ Անդրեյը իրեն լավ դրսևորեց մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում, և մենք իրականացրեցինք այս տրանսֆերը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ռոման Բեբեկը։
Հիշեցնենք, որ Լունինը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին Լուգանսկի «Զարյայից»: «Սերուցքայինների» կազմում նա ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել Իսպանիայի գավաթում, որում բաց է թողել երկու գնդակ։