«Բոկա Խունիորսը» դուրս է եկել Արգենտինայի գավաթի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում «Բոկան» նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց «Արգենտինոս Խունիորսին»։
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է հանդիպմանը՝ 66-րդ րոպեին փոխարինելով հանդիպման միակ գոլի հեղինակ դարձած Վասկեսին։ Եզրափակչում «Բոկա Խունիորսը» կհանդիպի «Տալլերես դե Կորդորբա»- «Գոդոյ Կրուզ» զույգի հաղթողի հետ։























































