«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Փոլ Սքոուլզը կիսվել է ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին իր մտքերով։
«Պոգբան մշտական հսկողության կարիք ունի. դա պետք է լինի մեկը, ում նա հարգում է: Փորձառու մեկը միշտ պետք է նրա կողքին լինի: Քանի՞ տարեկան է նա․․․28. նա արդեն փորձառու ֆուտբոլիստ է։
Բայց նա նրանցից է, ով նույնը կմնա 35 տարեկանում։ Նա կշարունակի խենթություններ անել. նա գլորում է գնդակը՝ գրավելով մարդկանց ուշադրությունը և ցույց տալով, թե որքան ուժեղ և որքան լավ տեխնիկա ունի:
Պոգբայի դեպքում ամենակարեւորը կենտրոնացվածությունն է։ Երբեմն նա պարզապես խորասուզվում է երազանքների աշխարհում: Երբ նա խաղում էր «Յուվենտուսում», նա հիանալի էր, ուստի «Մանչեսթեր Յունայթեդը» որոշեց գնել նրան: Նրա շրջապատում կային փորձառու տղաներ՝ Պիրլո, Բուֆոն, Կյելինի, Բոնուչի, և ագրեսիվ մարզիչ։ Նրան այսպիսի մոտեցում է պետք մինչև 35 տարեկան»,- մեջբերում է Սքոուլզին Daily Mail-ը։
























































