Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն ասել է, որ ուրախ է մարզչական աշխատանքի վերադառնալու համար։
«Շատ ուրախ եմ մարզչական աշխատանքի վերադառնալու համար և դա անում եմ Պրեմիեր լիգայի ակումբում, որը հավակնություններ ունի կրկին դառնալ ֆավորիտներից մեկը։ «Տոտենհեմն» ունի ժամանակակից մարզահամալիր և աշխարհի լավագույն մարզադաշտերից մեկը: Չեմ համբերում աշխատանքը սկսելու, թիմին և երկրպագուներին փոխանցելու այն կիրքը, մտածելակերպն ու վճռականությունը, որոնք միշտ առանձնացրել են ինձ որպես խաղացող և որպես մարզիչ:
Ամռանը մեր միությունը չկայացավ, քանի որ «Ինտերի» և իմ հարաբերությունների ավարտի հետ կապված զգացումները դեռ թարմ էին, ուստի ես զգացի, որ ճիշտ ժամանակը չէ մարզչական աշխատանքին վերադառնալու համար: Բայց Դանիել Լևիի վարակիչ ոգևորությունն ու հաստատակամությունը, ով ցանկանում էր ինձ վստահել այս աշխատանքը, այժմ դիպավ նշակետին։ Այժմ, երբ հնարավորությունը կրկին հայտնվեց, ես որոշեցի մեծ ոգևորությամբ օգտվել դրանից»,- մեջբերում է Կոնտեին անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 2-ին «Տոտենհեմը» հայտարարեց Կոնտեին՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ 52-ամյա իտալացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ՝ այն երկարաձգելու հնարավորությամբ։