«Բարսելոնայի» նախկին խաղացող Խրիստո Ստոիչկովը մեկնաբանել է Չավիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերը։
«Չորս ամիս առաջ Ժոան Լապորտան ասում էր, որ Չավին դեռ անփորձ է, որ պատրաստ չէ և պետք է փորձ ձեռք բերի։
Այսօր նա ասում է, որ Չավին լավագույն տարբերակն է ակումբի համար: Եվս մեկ լեգենդի «Բարսան» ցանկանում է դուրս շպրտե՞լ հետևի դռնից:
Կարծում եմ, որ Չավին չպետք է տուժի»,- մեջբերում է Ստոիչկովին Mundo Deportivo-ն։
























































