Այսօր մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստան — Գերմանիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am կայքում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Անձնագրային նույնականացում իրականացվելու է նաև Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել քան երկու տոմս։
























































