«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Նյուքասլը», հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը թափուր պաշտոնի հիմնական թեկնածուն է։ «Նյուքասլի» նոր ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարել մարզչի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թեկնածուներից մեկը «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն է։
«Նյուքասլը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը՝ 10 տուրերում վաստակելով 4 միավոր։ Հաջորդ խաղում թիմը նոյեմբերի 6-ին արտագնա խաղում կխաղա «Բրայթոնի» հետ։
























































