«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ միշտ երազել է խաղալ միլանյան ակումբի կազմում․
«Միլանյան դերբիում հաղթելը անհավատալի զգացողություն է: Իտալիայում «Ինտերի» կազմում խաղալը միշտ իմ երազանքն էր:
Առաջին եզրափակիչը, որը ես դիտլ եմ դեռ լինելով երեխա, «Ինտեր» – «Լացիո» հանդիպումն էր: Ես ուզում էի խաղալ «Ինտերի» կազմում, երբ Ռոնալդոն, Վիերին և Ադրիանոն դեռ խաղում էին ակումբում»,-մեջբերում է Լուկակուին Football-italia-ն: