Չավի Էրնանդեսը, ով ամենայն հավանականությամբ կգլխավորի «Բարսելոնան», արդեն սկսել է փնտրտուքները կազմի համալրման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Իսպանացի մասնագետը խնդրել է «Բարսելոնային» ձեռք բերել «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանին։
24-ամյա խաղացողը չի ցանկացել նոր պայմանագրի շուրջ բանակցել մյունխենցիների հետ և մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։