Այսօր կավարտվի ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրը։ Հանդիպումներ կկայանան ընտրական F, G և J խմբերում։
Իհարկե, մեզ համար առաջնայինը J խումբն է, որտեղ ընդգրկված է մեր ընտրանին։ Հայաստանի հավաքականը այսօր հյուրընկալվելու է Լիխտենշտեյնի ընտրանուն։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22։45-ին է։
Մեր խմբում ևս երկու հանդիպումներ են կայանալու։ Երևանի ժամանակով 20։00-ին կմեկնարկի մեզ համար մեծ նշանակություն ունեցող Բոսնիա և Հերցեգովինա — Ֆինլանդիա հանդիպումը։ Մեր հանդիպմանը զուգահեռ կսկսվի նաև Իտալիա — Հունաստան հանդիպումը։
Խաղային օրվա բոլոր հանդիպումները․
20։00
Վրաստան — Իռլանդիա
Բոսնիա և Հերցեգովինա — Ֆինլանդիա
Դանիա — Շվեյցարիա
Ֆարերյան կղզիներ — Ռումինիա
22։45
Իտալիա — Հունաստան
Լիխտենշտեյն — Հայաստան
Մալթա — Շվեդիա
Նորվեգիա — Իսպանիա