Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Նապոլին» ընդունեց «Բոլոնիային»:
Տանտերերն առավելության հասան 3-0 հաշվով: Նեապոլիտանական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ինսինյեն՝ 2 դեպքում էլ հստակ իրացնելով 11 մետրանոցը, 1 անգամ էլ աչքի ընկավ Ռուիզը:
Այս հաղթանակից հետո «Նապոլին» ու «Միլանը» 28-ական միավորով կիսում են առաջատարությունը, իսկ «Բոլոնիան» 12 միավորով 12-րդն է: