ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներին լեգիոներ չհամարելու որոշումից հետո նկատելիորեն ավելացել են դեպի Ղազախստանի առաջնություն միության անդամ երկրների քաղաքացի համարվող ֆուտբոլիստների հոսքը (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս և Ղրղզստան):
Ղրղզստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գուլժիգիտ Ալիկուլովը բելառուսական «Նեմանից» տեղափոխվեց ղազախական «Կայրաթ», հայտնում է Sports.kz-ը:
Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագրերը ստորագրվել են 2+1 սխեմայով: Ըստ Transfermarkt-ի, Ղրղզստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ղազախական ակումբին արժեցել է 200 հազար եվրո:
Հարկ է նշել, որ անցած մրցաշրջանում Ալիկուլովը ճանաչվել է «Նեմանի» լավագույն ֆուտբոլիստ, ստացել է 2019 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը`ըստ Ղրղզստանի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկի՝ Super Info-ի վարկածի:
Հիշեցնենք, որ Ղրղզստանում տեղական ԶԼՄ-ները ֆուտբոլիստին անվանում են տեղական Մեսսի՝ ի պատիվ հայտնի արգենտինացու: