Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայում թուրինյան թիմի ղեկին 200-րդ հանդիոպւմն է անցկացրել։
54-ամյա մասնագետի համար հոբելյանական էր չորեքշաբթի օրը «Սասուոլոյի» հետ կայացած հանդիպումը հանդիպումը (1:2):
Ալեգրիի գլխավորությամբ անցկացրած 200 հանդիպումներում «ծեր սինյորան» տարել է 146 հաղթանակ, 31 անգամ ոչ-ոքի խաղացել և 23 պարտություն է կրել։
Միայն երկու մարզիչներ՝ Ջովանի Տրապատոնին (402) և Մարչելո Լիպպին (258) ավելի շատ հանդիպում են անցկացրել «Յուվենտուսի» ղեկին Իտալիայի առաջնությունում։























































