Ազգային լիգայում՝ Անգլիայի ֆուտբոլային լիգայի համակարգի հինգերորդ դիվիզիոնում, տարօրինակ դրվագ է տեղի ունեցել. «Ալթրինգհեմ»-«Սոլիհաուլ Մուրս» խաղում (1-2) երկրպագուն դուրս է վազել խաղադաշտ՝ փորձելով խափանել մրցակցի վտանգավոր գրոհը:
Նա դուրս է ցատկել խաղադաշտ ու սահանկումով գնդակը հեռացրել է հյուրերի ֆուտբոլիստիոտքերի տակից: Դրվագը տեղի է ունեցել 90-րդ րոպեին, ինչը խանգարել է «Սոլիհուլ Մուրսին» ամրապնդել առավելությունը։