Մադրիդի դատարանը հետաձգել է «Բավարիայի» պաշտպան Լուկա Էրնանդեսի ազատազրկումը, ով դատապարտվել էր ընկերուհու հետ վիճաբանության արդյունքում դատարանի որոշումը չկատարելու համար, հայտնում է Reuters-ը։
Պատժի կատարումը կասեցվել է չորս տարով։ Եթե այս ընթացքում ֆուտբոլիստը որևէ իրավախախտում կատարի, նա կհայտնվի բանտում և կվճարի 96000 եվրո տուգանք։
2017 թվականին, երբ ֆուտբոլիստը խաղում էր Մադրիդի «Աթլետիկոյում», նա և իր ընկերուհի Ամելիա դե լա Օսա Լյորենտեի հետ վեճից հետո դատապարտվել էր հասարակական աշխատանքի և տուգանվել էր: Նրանց նաև վեց ամսով արգելել էին հանդիպել կամ շփվել։
Չնայած դրան, 2017 թվականի հունիսին նրանք միասին մեկնել են Բահամյան կղզիներ (այդ ժամանակ զույգն արդեն ամուսնացել էր), որից հետո նրանց ձերբակալել են Մադրիդում։ Ֆուտբոլիստը մեղադրվել է արգելքը խախտելու մեջ և դատապարտվել վեց ամսվա ազատազրկման։ Ավելի ուշ փաստաբանների բողոքարկումը մերժվել է, քանի որ խաղացողը խուսափել էր նաև հասարակական աշխատանքից:
Էրնանդեսը պետք է դատարան ներկայանար հոկտեմբերի 19-ին, սակայն նա ինքնակամ է ժամանել նշանակված ժամկետից մեկ օր առաջ։ Ֆրանսիացին բողոքարկում է ներկայացրել, որը թույլ է տվել 10 օրով հետաձգել կալանքը։
Էրնանդեսի բողոքարկումն արդյունքում բավարարվել է։ Միաժամանակ ֆուտբոլիստի վեցամսյա ազատազրկման ժամկետը հետաձգվել է չորս տարով։ Ֆուտբոլիստը պետք է վճարի նաև 94 հազար եվրո տուգանք, որը կվճարվի օրական 400 եվրոյի չափով:
























































