«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը մոտ է անգլիական գրանդը լքելուն։
Սակայն «Կարմիր սատանաների» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է, որ նորվեգացի մասնագետը մնա մանչեսթերյան ակումբում։
Ֆերգյուսոնը երեկ ներկա է գտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը` աջակցելու Սուլշերին:
Սպասվում է, որ Օլե-Գունարի ապագան կորոշվի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում՝ «Տոտենհեմի» դեմ խաղի արդյունքով։
























































