Անգլիայի Լիգայի Գավաթի 1/8 եզրափակչում «Արսենալն» ընդունել էր «Լիդս Յունայթեդին» ու 2-0 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ կեսի սկզբնամասում։ 55-րդ րոպեին աչքի ընկավ Կալում Չեմբերսը, իսկ 69-րդ րոպեին հարձակվող Էդվարդ Նկետիան կրկնապատկեց հաշիվը։
Այսպիսով, «զինագործները» կխաղան մրցաշարի քառորդ եզրափակչում։
























































