Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի նկատմամբ:
Հովհաննիսյանը դուրս է եկել ԱԱ-ի 1/8 եզրափակիչ, որտեղ նոյեմբերի 1-ին կմրցի Մարիո Լավեգար (Դոմինիկյան Հ.)-Հիլ Ռոսքոու (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա ԱԱ-ում. երեկոյան մրցահերթում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը 1/32 եզրափակչում ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսի հետ: