«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Ֆերերը նշել է՝ ինչու կատալոնական ակումբին պետք չեն հարձակվողներ Կիլիան Մբապեն և Էրլինգ Հոլանդը։
«Բարսելոնային» հարկավոր է այնպիսի հարձակվող, որը մրցաշրջանի ընթացքում կխփի նվազագույնը 20 գոլ, բայց ես վստահ չեմ, որ Մբապեն և Հոլանդը կկարողանան անել դա։
Ակումբի ղեկավարությունը լրջորեն պետք է մտածի այս հարցի շուրջ։
Թիմը հանդիպման 70%-ի ընթացքում տիրում է գնդակին և խաղում հիմնականում խորը պաշտպանության դեմ, իսկ այդ դեպքում ֆրանսիացի և նորվեգացի հարձակվողները դժվար թե տարածություն ստանան՝ գոլեր խփելու համար»,- Ֆերերի խոսքերն է մեջբերում AS-ը։
























































