Նոյեմբերի 2-ին Amazon Prime Video-ում կկայանա «Բավարիայի» մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Համացանցում հայտնվել է մի հատված ֆիլմից, որտեղ Սերժ Գնաբրին զրուցում է Թոմաս Մյուլլերի և Յոսուա Կիմիխի հետ։ Գնաբրին գովաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին՝ իր խաղային որակների համար.
«Դեմբելեն ավելի լավն է, քան Մբապեն»,-ասում է Գնաբրի։
Իր հերթին Մյուլլերը համաձայն չի եղել իր թիմակցի հայտարարության հետ. «Ի՞նչ նկատի ունես «ավելի լավ» ասելով: Եթե ես էլ Դեմբելեի նման դրիբլինգ ունենայի, ես էլ կլինեի ամենալավը»։
























































