«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատրաստ է հեռանալ ակումբից։
Նորվեգացի լրագրող Յան-Օգե Ֆյորտֆորտի խոսքերով՝ մասնագետն արդեն կազմել է իր ծրագրերը և գիտի, թե ինչով է զբաղվելու ՄՅՈՒ-ն լքելուց հետո։
Նշվում է, որ Սուլշերը մտադիր է արձակուրդ գնալ, իսկ հետո գլխավորել Նորվեգիայի հավաքականը:
Ավելի վաղ, «Յուվենտուսի», «Ինտերի» և «Չելսիի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստակամություն է հայտնել գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե Օլե Գունար Սուլշերը հրաժարական տա։ Մանրամասներն՝ այստեղ։
























































