Հարավային Ամերիկայում «Բարսելոնայի» նախկին սկաուտ Անդրե Կյուրին վստահեցրել է, որ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը երկրպագում է կատալոնական թիմին։
«Վինիսիուսը «Բարսայի» երկրպագու է: Ես գիտեմ, որ նա ուրախությունից լաց էր լինում, երբ «Բարսան» 6-1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին:
Մենք ժամանակին պայմանագիր էինք կնքել Վինիսիուսի հետ։ Նրա երկու գործակալներն իմ մտերիմ ընկերներն էին։ Բայց վերջին վայրկյանին ընկերներս դավաճանեցին և՛ ինձ, և՛ ակումբին։ Մենք այլև չենք խոսել նրանց հետ 2017 թվականից ի վեր»,- Կյուրիին է մեջբերում Marca-ն։
21-ամյա Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից՝ անցկացնելով 130 խաղ, դառնալով 21 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։
























































