Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին վերլուծել է «Բարսելոնայի» իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի առջև ծառացած մարտահրավերները։
Արգենտինացին դեռևս չի կարողանում գոլ խփել ՊՍԺ-ին Լիգա 1-ում:
«Մեսսին քիչ է խոսում, նա ավելի շատ հետաքրքրված է գնդակով խաղով։ Առայժմ ՊՍԺ-ն Մբապեի թիմն է: Կիլիանի շնորհիվ է, որ ՊՍԺ-ն փայլում է: Հենց նրան են թիմակիցները փնտրում խաղադաշտում։
Այժմ ՊՍԺ-ն կարող է ունենալ միայն մեկ դիրիժոր, հակառակ դեպքում թիմը չի կարող գործել նույն տեմպով։ Եվ այս թիմում չափազանց շատ դիրիժորներ կան»,- մեջբերում է Անրիին RMC Sport-ը։
























































