«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Ա Սերիայի 9-րդ տուրի «Ինտերի» հետ խաղի երկրորդ խաղակեսի (1-1) դրվագներից մեկը։
Երկրորդ խաղակեսում թուրինցիների մարզչական շտաբը գրություն է հանձնել թիմի պաշտպան Լեոնարդո Բոնուչիին։
«Ես չեմ գրել այս գրառումը. ես երբեք այդպիսի բաներ չեմ անում: Հավանաբար դա կապված էր ստանդարտների ժամանակ պաշտպանների խաղի հետ: Հավանաբար դա գրել է իմ օգնական Մարկո Լանդուկին։
Որպես կանոն, մենք մեր զուգագուլպաների մեջ դնում ենք մի բան, որը հաջողություն է բերում։ Հուսով եմ՝ Բոնուչին կարողանում է կարդալ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։























































