«Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 5-0 հաշվով հաղթանակը մարզիչ Յուրգեն Կլոպի համար 200-րդն էր «Լիվերպուլի» ղեկին:
Գերմանացի մասնագետն այս նշագծին հասել է ամենաարագը ակումբի պատմության մեջ՝ նրան անհրաժեշտ էր ընդամենը 331 խաղ։
Կլոպից առաջ Քենի Դալգլիշը ամենաարագն էր, ով 333 խաղում է գրանցել նման ցուցանիշ:
Մերսիսայդցիների գլխավորությամբ 200 հաղթանակ են տարել նաև Բոբ Փեյսլին (345 հանդիպում), Բիլ Շենքլին (380) և Թոմ Ուոթսոնը (431)։
ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Լիվերպուլը» հոկտեմբերի 30-ին սեփական հարկի տակ կընդունի «Բրայթոնին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ ոքին՝ 6,30 իսկ «Բրայթոնի» հաղթանակը՝ 11,00։