Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, լոնդոնյան գրանդը պատրաստվում է առաջիկա ձմռանն իրականացնել գործարքը։
23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Վերջինիս պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ լրանում է 2024 թվականին։
























































