«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հիվանդանոցից է հետևել «Լիվերպուլից»՝ «կարմիր սատանաների» կրած պարտությանը (0-5)։
Նախկին ֆուտբոլիստը կատակել է, որ հենց այս հանդիպումից հետո է նրան անհրաժեշտ եղել բժշկական օգնություն:
«Այդ 60 րոպեն ինձ ուղարկեց հիվանդանոց»,- գրել է 42-ամյա անգլիացին Twitter-ում:
This 60 mins have sent me to A&E…
FFS🤬🤬🤬#MUNLIV pic.twitter.com/4Ktb3gQqo5
— Rio Ferdinand (@rioferdy5) October 24, 2021
























































