«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (5-0):
Սրանք եգիպտացու 105-րդ, 106-րդ և 107-րդ գոլերն են Պրեմիեր լիգայում։
Այս ցուցանիշով Սալահը ռեկորդ է սահմանել աֆրիկացի խաղացողների շրջանում։ Նա գերազանցել է «Չելսիի» և Կոտ դ՛Իվուարի հավաքականի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի ռեկորդը (104 գոլ): Երրորդ աֆրիկացին, ով Պրեմիեր լիգայում 100 և ավելի գոլ է խփել, Սալահի թիմակից Սադիո Մանեն է (100 գոլ):
Սալահը 167 խաղում խփել է 107 գոլ, Դրոգբան՝ 104 գոլ 254 խաղում, իսկ Մանեն՝ 100 գոլ 238 խաղում։