Իտալական ակումբների չորս մարզիչներ հեռացվել են կիրակի օրը կայացած Ա Սերիայի հանդիպումներում։
«Նապոլի» — «Ռոմա» (0:0) խաղում հյուրերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն 2 դեղին քարտ է ստացել՝ մրցավար Դավիդե Մասսայի որոշումներին չհամաձայնելու համար։ Խաղի վերջում նեապոլիտանացիների մարզիչ Լուչիանո Սպալետին ծափահարեց Մասսային, ինչը մրցավարը համարեց սարկազմի և ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց Սպալետիին։
«Ինտեր» — «Յուվենտուս» (1-1) խաղում միլանցիների գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարմիր քարտ ստացավ դատավոր Մաուրիցիո Մարիանիի վրա բղավելու համար, ով հանդիպամն վերջում 11 մետրանոց նշանակեց թուրինցիների օգտին։
«Ատալանտա» — «Ուդինեզե» խաղում (1-1) դաշտի տերերի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին հեռացվեց խաղադաշտից: 91-րդ րոպեին նրան կարմիր քարտ ցույց տվեց մրցավար Լիվիո Մարինելին, իսկ 94-րդ րոպեին Ուդինեզեն հավասարեցրեց հաշիվը։