«Լիվերպուլը», Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին» 5-0 հաշվով, կրկնեց հենց մանկունիանցիների 1960 թ. ցուցանիշը։
Ըստ Opta-ի, մերսիսայդցիներն Անգլիայի բարձրագույն դիվիզիոնների պատմության մեջ երկրորդ թիմն են, որը 2 անընդմեջ արտագնա խաղում 5+ գնդակի տարբերությամբ հաղթանակ է տարել՝ առանց գոլ բաց թողնելու։ 1960 թվականի փետրվար-մարտ ամիսներին այդպիսի ցուցանիշ էր գրանցել հենց ՄՅՈՒ-ն:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»:
«Լիվերպուլը» վաստակեց 21 միավոր և բարձրացավ ԱՊԼ-ի 2-րդ հորիզոնական։ «Մանչեսթեր Յունայթեդը» 14 միավորով 7-րդ տեղում է։
























































