«Բարսելոնան» Լա լիգայի 10-րդ տուրում 1-2 հաշվով տանը պարտվեց «Ռեալին»։
Խաղից հետո կատալոնացիների որոշ երկրպագուներ մնացել են մարզադաշտի մոտ՝ սպասելով գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։ Երբ հոլանդացի մասնագետը մեքենայիով անցել է նրանց մոտով, ֆաները շրջափակել են այն, սկսել հարվածել մեքենային, բարձրաձայն իրենց դժգոհությունը հայտնել թիմի ելույթների վերաբերյալ։ Կումանին հաջողվել է հեռանալ առանց վատ հետևանքների։
Así ha sido la salida de Koeman del Camp Nou #fcblive pic.twitter.com/4WMORd3Nto
— Albert Rogé (@albert_roge) October 24, 2021
Ակումբը հայտարարություն է հրապարակել, որում քննադատել է «դաժան ու անհարգալից գործողությունները, որոնց հետ բախվել է մարզիչը» և հաղորդել, որ հետագայում քայլեր կձեռնարկի նման միջադեպերից խուսափելու համար։