«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Լա լիգայի 10-րդ տուրում «Ռեալից» կրած 1-2 հաշվով պարտությունը։
«Դժգոհ եմ արդյունքից։ Կարծում եմ՝ թիմն առաջին կեսում լավ խաղաց։ Առաջ անցնելու շանս ունեինք։ Գիտեինք, որ եթե նրանք գոլ խփեն, նրանց պաշտպանական խաղով մեզ համար դժվար կլիներ։
Պարտվել տանը Մադրիդին․․․դրական պահեր սրանից գտնելը դժվար է։ Թիմն առաջին կեսում լավ խաղաց։ Շատ հավասար խաղ էր։ Պարտությունն ընդունելը դժվար է, բայց անհրաժեշտ։
Կլասիկոյում ավելին ես կորցնում, քան 3 միավորն է։ Սա հասկանալի է, բայց չենք կարող թևաթափ լինել։ Չորեքշաբթի ևս մեկ խաղ կա։ Առաջնությունը շատ երկար է։
Պետք է հաղթանակ պահանջել նման թիմերի դեմ։ Փորձեցինք չզիջել «Ռեալին»։ Եթե 0-1-ի փոխարեն 1-0 լիներ․․․խաղն այլ կլիներ։ Մենք ավելի լավն ենք դառնում ու մոտ ենք մեծ խաղեր հաղթելուն։
Արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ Ասելը, որ մեզ խաղով գերազանցեցին, կնշանակի չափազանցնել։ Թիմը լավ աշխատանք կատարեց անկախ արդյունքից»,- Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն։