«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոստովանել է, որ երկար ժամանակ ցանկացել է վերադառնալ մերսիսայդյան ակումբ։
«Մի անգամ «Չելսիի» հետ խաղին այցելեցի «Էնֆլիդ» ու ասացի․ «Մի օր ուզում եմ այստեղ խաղալ»։ Երբ «Ռոմայում» էի ու ակումբների միջև հավանական տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ էին ընթանում, ասացի, որ ուզում եմ խաղալ «Լիվերպուլում»։
«Էնֆիլդում» մթնոլորտն ուղղակի անհավանական է։ Ուզում էի վերադառնալ Անգլիա, որ ապացուցեմ՝ մարդիկ սխալվել են իմ հաշվով։ Ես «Չելսիում» շանս չունեի, բայց ուզում էի վերադառնալ։ Երբ մի քիչ ավելի երիտասարդ էի, PlayStation-ով «Լիվերպուլում» էի խաղում։ Այնպես որ իմ ու այս ակումբի միջև միշտ կապ է եղել»,- Սալահի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։