ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Մաուրո Իկարդիի վիճակի մասին, որը վերջերս ընտանեկան խնդիրներ ուներ։
«Իկարդին հոգեբանորեն ուժեղ է։ Նա մեզ հետ չէր «Լայպցիգի» դեմ խաղում, բայց այսօր առավոտյան մարզվել է ու վաղը հայտացուցակում կլինի։
Բոլորը՝ ակումբի նախագահից սկսած, վերջացրած ֆուտբոլիստներով, պատրաստ են օգնել մյուս խաղացողներին, պատրաստ են աջակցել Մաուրոյին ցանկացած իրավիճակում։ Նրա մոտ ամեն ինչ լավ է, նա որակյալ մարզում է անցկացրել ու կարող է խաղալ»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։