Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը ցանկանում է շարունակել հանդես գալ «Չելսիի» կազմում, բայց կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում է, որ գերամացու համար առաջնահերթություն է «Չելսիում» շարունակել խաղալը, սակայն կողմերը հեռու են նոր համաձայնագիր կնքելուց: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ-ի ամառ:
Նախկինում հաղորդվում է, որ Ռուդիգերի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել ՊՍԺ-ն, «Ռեալն» ու «Բավարիան»: Պաշտպանը հայտնել է, որ չի շփվել ոչ մի ակումբի հետ: