ՈւԵՖԱ-ն հայտարարել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը։
Դա «Լեսթերի» հարձակվող Պաթսոն Դական է, ով պոկեր ձևակերպեց «Սպարտակի» հետ խաղում և իր թիմին արտագնա հաղթանակ բերեց՝ 4-3 հաշվով:
Մրցանակի համար պայքարում Դական հաղթեց «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեին, «Վեսթ Հեմի» պաշտպան Իսա Դիոպին և «Լիոնի» հարձակվող Կարլ Տոկո-Էկամբիին: