«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել Սթիվ Բրյուսի աշխատանքը, ով վերջերս հեռացվեց «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։
«Ես կարդացի Սեն Մաքսիմինի գրառումը Սթիվ Բրյուսի մասին, նա ինձ համար հենց այդպիսին է։ Բացառիկ ջենթլմեն, նա միշտ հոգատարությամբ էր վերաբերվում ինձ, երբ ես եկա Կատալոնիայից։
Նրան ամենայն բարիք եմ մաղթում ու ասում, որ շատ ուշադրություն չդարձնի մեկնաբանություններին։
Մաղթում եմ նրան ամենայն բարիք, և հույս ունեմ, որ նա շուտով կվերադառնա, երբ հնարավորություն ստանա: Նրա արյան մեջ սեր կա ֆուտբոլի հանդեպ։ Հուսով եմ, որ շուտով կտեսնեմ նրան»,- մեջբերում է Գվարդիոլային մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը: