«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մասնակցել է աշխարհում առաջին «վեգան խաղակոշիկների» շնորհանդեսին։ Դրանք թողարկվել են Adidas ապրանքանիշի կողմից։
Դրանց յուրահատկությունն այն է, որ դրանք ամբողջությամբ պատրաստված են «վեգանական» նյութերից՝ վերամշակված սինթետիկ և բուսական նյութերից՝ առանց բնական կաշվի օգտագործման։
Պոգբան անձամբ է լիովին մասնակցել այս ֆուտբոլային խաղակոշիկի դիզայնի մշակմանը՝ մոդելավորող Ստելլա Մաքքարթնիի հետ միասին։
Մեկ զույգ «վեգան խաղակոշիկն» արժե 280 եվրո։