Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) մտադիր է Շանհայում անցկացնել Լիգա 1-ի «Մոնակո»-«Լիոն» հանդիպումը, հայտնում է L`Equipe-ն։
Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումը նախատեսված է 2022 թվականի փետրվարի 6-ին։ LFP-ն պատրաստվում է ստանալ ՖԻՖԱ-ի համաձայնությունը:
Նշվում է, որ հեռարձակման իրավունքների վաճառքի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք լիգան ուներ անցած մրցաշրջանում, LFP- ն նոր շուկաներ դուրս գալու հնարավորություն է փնտրում: