Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի առաջին մասնակիցը։ Ոսկե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը,հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան:
Կիսաեզրափակիչում հայ մարզուհին ընդամենը մեկ րոպեում պայքարից դուրս է թողել մոդլովացի Կրիստինա Չիպեռին։ Մենամարտի առաջին իսկ վարկյաններին Էլիդան Նոկդաունի ենթարկեց մրցակցին, իսկ երկրորդ նոկդաունից հետո մոլդովացի մարզուհին այլևս իվիճակի չէր շարունակել պայքարը։ Հայ մարզուհին նոկաուտով հաղթանակ էր տոնել նաև 1/4 եզրափակիչում` առավելության հասնելով Ուկրաինան ներկայացնող Կրիստինա Յուսչուկի նկատմամբ։