ՊՍՎ-ի կիսապաշտպան Սթիվեն Բերգվեյնը մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն: Այդ մասին հայտնում է The Athletic-ը։
Լոնդոնյան ակումբը վստահ է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել գործարքը հոլանդացուն ձեռք բերելու համար: Հաղորդվում էր, որ «Տոտենհեմ» տեղափոխության պատճառով Բերգվեյնը հրաժարվել է մասնակցել ՊՍՎ-«Տվենտե» հանդիպմանը և չի ընդգրկվել հայտացուցակում:
Այս մրցաշրջանում 22-ամյա հոլանդացին Էրեդիվիզիում անցկացրել է 16 հանդիպում ՊՍՎ-ի կազմում և դարձել 5 գոլի հեղինակ։