«Բարսելոնայի» նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է կատալոնական ակումբի՝ «Վալենսիայի» նկատմամբ տարած 3-1 հաշվով հաղթանակը.
«Ինչպիսի անհավանական տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ է Ֆատին: Թեկուզ հիմա ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց այսպիսի երիտասարդ վիրտուոզների հետ «Բարսելոնային» պայծառ ապագա է սպասվում»,- գրել է Լինեկերը Թվիթերի իր էջում:
«Բարսելոնայի» կազմում գոլերը հեղինակել են Անսու Ֆատին, Մեմֆիս Դեպայն ու Ֆիլիպե Կոուտինյոն: Այս հաղթանակից հետո կատալոնացիները 15 միավոր են վաստակել ու Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն են զբաղեցնում: «Վալենսիան»12 միավորով 9-րդ տեղում է: