«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիս է անցկացրել՝ նվիրված կիսապաշտպան Պեդրիի հետ պայմանագիրը երկարաձգելուն: Լապորտան պատմել է,թե ինչպես է ակումբի ղեկավարությունն առաջին անգամ տեսել Պեդրիին:
Խոսելով 18-ամյա ֆուտբոլիստի մասին՝ նա նրան «Մեսսի» է անվանել: Կատալոնական ակումբի նախագահն անմիջապես ներողություն է խնդրել սխալի համար:
Հիշեցնենք՝ Պեդրիի նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:Նրա հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո: