Իսպանիայի հավաքականի և ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին,ով այսօր նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը:
Ռամոսը լուսանկար է հրապարակել Instagram-ի Storys բաժնում.
Հիշեցնենք՝ մինչև «Ռեալ» տեղափոխվելը Ռամոսը Կապառոսի գլխավորությամբ խաղացել է «Սևիլիայում»։ 2003/04 մրցաշրջանում «Դեպորտիվոյի» դեմ գավաթային խաղում Կապառոսը դաշտ է դուրս բերել Ռամոսին, ով այդ ժամանակ 18 տարեկան էր: Սկզբում նա խաղացել է «Սևիլիայի» երկրորդ թիմում, ապա Հայաստանի հավաքականի մարզչի վստահությունը շահելով՝ տեղափոխվել գլխավոր թիմ: Ռամոսը համաշխարհային ֆուտբոլի այն կարկառուն ներկայացուցիչներից է, որոնց բացահայտել է հենց Խոակին Կապառոսը: