Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մեկնաբանել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելը.
«Ես հույս ունեմ, որ այստեղ ևս մի քանի տարի անցկացնել: «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է, այն նորից կբարձրանա վեր:
Հրաժարագնի գինը ցույց է տալիս, որ «Բարսելոնան» հույսեր է կապում ինձ հետ: Ես անկեղծորեն ցանկանում եմ շատ բան տալ ակումբին: Ինձ համար պայմանագրի ժամկետն ու ծրագիրն ավելի կարևոր է, քան հրաժարագինը»,-Պեդրիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր Պեդրիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, իսկ 18-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո: