Հարձակվող Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը:
«Եթե հնարավորություն լիներ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար տեղափոխվել այլ ակումբ, ես բաց կլինեի այս առաջարկի համար … Ես խաղում էի միայն Անգլիայում և միշտ մտածում էի. Միգուցե մի օր արտասահմանում խաղամ: Եթե դա տեղի ունենա, կտեսնենք, թե ինչպես կդրսևորեմ ինձ»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այս մրցաշրջանում Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 10 խաղ ՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: