Հոկտեմբերի 12-ին ֆիննական Տամպերե քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի փուլի Ֆինլանդիա Մ-21 — Ավստրիա Մ-21 հանդիպումը։
Հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը։ Չորրորդ պաշտոնյան է Աշոտ Ղալթախչյանը։