Հուլիսի 13-ին բոսնիական Բանյալուկա քաղաքում,, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա) — «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) պատասխան հանդիպումը։
Հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նրան կօգնեն Սարգիս Հովհաննիսյանն ու Մեսրոպ Ղազարյանը։ Չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը։