Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում «Վալյադոլիդը» սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ռեալին»։
Հանդիպումը չափազանց բարդ դասավորվեց «արքայական» ակումբի համար։ Խաղի միակ գնդակը խփվեց 78-րդ րոպեին։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Նաչոն։ «Ռեալը» հաղթեց 1-0 հաշվով։
Այս արդյունքից հետո Զինեդին Զիդանի թիմը միավորների քանակը հասցնում է 46-ի ու միանձնյա գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։